BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Ցուցադրությունը երևան է հանում մարդ-բնություն բազմաշերտ փոխհարաբերությունները

Ցուցադրությունը երևան է հանում մարդ-բնություն բազմաշերտ փոխհարաբերությունները
06.07.2017 | 14:20

«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը հայտարարում է «Վերաիմաստավորելով բնությունը» ցուցադրության բացումը՝ Կենտրոնի առաջին խմբային նախագիծը, որի շրջանակներում ներգրավված են ինը հայ կին արվեստագետներ. Արևիկ Արևշատյան (ծնվ. 1957), Դիանա Հակոբյան (ծնվ. 1974), Թենի Վարդանյան (ծնվ. 1957), Մանան Թորոսյան (ծնվ. 1984), Մարինա Դիլանյան (ծնվ. 1957), Մերի Մուն (ծնվ. 1977), Մոկո Խաչատրյան (ծնվ. 1969), Սարկո Մինե (ծնվ. 1984), Սոնա Աբգարյան (ծնվ. 1979):

Ցուցահանդեսում ընդգրկված արվեստագետները ոչ միայն տարբերվում են իրենց ոճով, այլև մի քանի սերունդ են ներկայացնում, շատ դեպքերում աշխատում են տարբեր մեդիաներով և, բնականաբար, բացարձակ տարբեր է նրանցից յուրաքանչյուրի աշխարհընկալումը:
«Ստեղծագործություններն ընտրվել են արվեստագետների հավաքածուներից և անդրադարձնում են բնության վերաբերյալ իրենց բազմակողմանի պատկերացումները: Ցուցադրությունը երևան է հանում մարդ-բնություն բազմաշերտ փոխհարաբերությունները՝ ներկայացնելով բնությունը որպես կյանքի դրսևորում և շարունակություն: Վստահ ենք, որ «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում բացված «Վերաիմաստավորելով բնությունը» ցուցադրությունը նոր լույսի ներքո է ներկայացնում հայազգի կին արվեստագետների ստեղծագործական ներուժը և խորը փիլիսոփայական տեսլականը՝ վերաիմաստավորելով կին-բնություն երկխոսությունը»,- նշել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:


Այս ինը արվեստագետների աշխատանքների ներկայացումը մի սրահում բացահայտում է ոչ միայն բնության, այլև վերջինիս արվեստային դիսկուրսի բազմաշերտությունը: Բնության և մարդու հարաբերությունները, եթե կարելի է դրանք զատել, երբեք հարթ չեն եղել, սակայն այսօր հատկապես ճգնաժամային վիճակում են: Միևնույն ժամանակ, բնության ազդեցությունը մարդու, նրա ստեղծագործականության վրա, անգնահատելի է: Այս համատեքստում, կին արվեստագետները, անգամ ենթագիտակցորեն, առավել շատ են ենթարկված այդ ազդեցությանը՝ ոչ միայն իրենց ստեղծագործություններում վերաիմաստավորելով բնությունը, այլ առաջին հերթին իմաստավորելով և առավել արժևորելով այն:


Հանրության համար ցուցադրությունը գործելու է հուլիսի 7-ից մինչև հոկտեմբերի 8-ը:

Դիտվել է՝ 2692

Մեկնաբանություններ